Ի պաշտպանության Ամուլսարի քաղաքացիները երթ են կազմակերպում օգոստոսի 24-ին։ Իրազեկման հայտարարության մեջ ասվում է․
Շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 18։30֊ին կազմակերպում ենք մեծ քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտենք Ազատության հրապարակում։
Քայլերթի նպատակն է՝
-Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին,
-Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե ներքին իշխանություններին, թե արտաքին ուժերին,
-Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումը Ամուլսարի պաշտպանության հարցում։
Ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունը Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։ Յուրաքանչյուրիդ ներկայությունը գերկարևոր է։
Սրան զուգահեռ ուզում ենք շեշտել, որ թույլ չի տրվելու քաղաքական ուժերին՝ հատկապես նախորդ իշխանություններին, օգտագործել խնդիրը և սեփական գովազդը իրականացնել։ Հարցը որքան էլ քաղաքական լուծում է պահանջում, բայց այն վերքաղաքական, ազգային խնդիր է և հավաքը լինելու է համազգային։ Այսօրվա իշխանությանը թեմայից դուրս պահանջներ չեն դրվելու, բարձրացվելու է միայն Ամուլսարի՝ հարցը իր հստակ պահանջով․ Ամուլսարը հանք չի՛ դառնալու։
Խնդրում ենք հավաքին ներկայանալ բնապահպանական պաստառներով, եռագույններով և տարածել իվենթը բոլոր մտահոգ ընկերներին։ #SaveAmulsar, #Amulsar #Ամուլսարն_առանց_հանքի



