Երրորդ հանրապետության մեծագույն սխալը ձեզ իշխ...

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ի իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց․

«Դուք էս մարդկանց կոչ եք արել գնալ կռվել, նրանց մի մասն էլ զոհվել է, հետո հայտարարել եք, որ էն գլխից մենք պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու միայն առանց զոհվելու։ Հիմա էլ կանգնած այստեղ քամահրանքով, ծամածռվելով ասում եք՝ էդ «գինի լից»- ի կամավորին նկատի ունե՞ք։ Չէ, էն մարդկանց նկատի ունենք, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպանվելու՝ իմանալով, ձեռ բառերով, պատերազմի ելքը։ Էդ մարդկանց նկատի ունեմ»։