Երկրաշարժ է գրանցվել վրաց-ադրբեջանական սահման...

Ադրբեջանա-վրացական սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 05:58-ին՝ Ղազախի կայարանից 50 կմ հյուսիս-արևելք։ 

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Օջախը՝ 11 կիլոմետր խորության վրա է։