
«Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել, որ գար ու ելույթ ունենար, ասեր էն, ինչ ասեց»:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է... դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք՝ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք»,- հարց է ուղղել Կոնջորյանը։
Շարունակելով նա նշել է, որ ամեն ելույթից հետո Գեղամ Մանուկյանը դուրս է գալիս ծխելու, և սա այն դեպքում, երբ ԱԺ շենքում արգելված է ծխելը:
«Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում»,- նկատել է Կոնջորյանը:
Շարունակելով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը՝ Կոնջորյանը նշել է, թե նույն թյուրիմացությամբ է, երևի, Դաշնակցությունը կոալիցիայի մեջ մտել երիտթուրքերի հետ, թյուրիմացաբար կոալիցիայի մեջ են մտել ՀՀԿ-ի հետ, հետո դուրս եկել ու էլի թյուրիմացաբար հետ մտել:
«Ամեն ինչ թյուրիմացաբա՞ր է եղել: Առաջարկում եմ, պարո՛ն Մանուկյան, հաջորդ անգամ ցնցեք մեզ, ինչ-որ խելացի բան ասեք»,- եզրափակել է Կոնջորյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: