Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլ...

Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրաավտոբուսը, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այս մասին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։