Երևանում տրանսպորտի սպասարկման մակարդակը հասե...

Անցած շաբաթվա ընթացքում Երևանի 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4686 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, այսինքն 5–ով պակաս կամ մինուս 0.1%։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի  6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։

«Զեկուցման օրը սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 72 միավոր անսարք, որից «ՄԱՆ» մակնիշի 87 միավորից՝  5 միավոր, «ժոնգտոնգ» մակնիշի 562 միավորից 22 միավոր, «Հայգեր» մակնիշի 103 միավորից 23 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 22 միավոր»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Սրանք այն ցուցանիշներն են, որին ձգտում էինք և ակնկալում եմ, որ այս ցուցանիշները պետք է կարողանանք նաև պահպանել։ Այսինքն շարժակազմերը, որոնք շահագործվում են, ընդհանուր առմամբ մեր 100% պլանավորածից 99.9%–ն իրականացվել է։ Հետևապես սա նոր նշաձողն է, սրանից հետո ինչ գնաց սրանից ներքև արդեն պետք է հարցեր առաջացնի»։