
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում է նախատեսում Հայաստան այցի ժամանակ, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, դա (հանդիպում – խմբ.) նախատեսվում է, իհարկե», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում նոյեմբերի 23-ին՝ Երեւանում:
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը նոյեմբերի 23-ին կմասնակցի Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին։