
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,- մասնավորապես ասված է գրառման մեջ: