Երևանում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան բ...

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Միկոյան 4 հասցեում, բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ցուցանակը ընկել է այդ պահին անցման վայրով անցնող կին հետիոտնի վրա։

Վարորդը փախուստի չի դիմել զանգել է շտապօգնություն և օգնել էր քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։