Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» քայլերթը

Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» քայլերթը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Քայլերթին մասնակցում է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ավանդական հիշատակի քայլերթը սկսվել է կեսօրին Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից և կավարտվի Հաղթանակի զբոսայգու «Անմահ կրակ» հուշահամալիրում։

Այնուհետև 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ համերգային ծրագիր կանցկացվի։