Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փ...

«Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն»,- այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն»,- նշված է հայտարարությունում: