
Այսօր Երևանում կայացավ Հայաստանի համայնքների ընդհանուր ժողովը։ Այդ սոցցանցերի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ընդհանուր ժողովի կողմից ընդունվեց նաև Միության նոր կանոնադրությունը, որը կարևոր հիմք է մեր աշխատանքի թափանցիկության և արդյունավետության համար։
Համայնքները մեր պետության առանցքային հենասյուներն են․ հենց այստեղ են լուծվում մարդկանց ամենօրյա խնդիրները։
Ողջունում եմ բոլոր գործընկերներիս Երևանում և մաղթում մեզ բոլորիս կառուցողական ու արդյունավետ աշխատանք՝ մեր համայնքների զարգացման համար»,- գրել է նա։