Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջար...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման արտադրության գործունեությունը կասեցվել է։

Նշանակվել է վարչական տուգանք 300.000դր. չափով։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։