Երևանում հրդեհի հետևանքով հյուրանոցի շենքից տ...

Երևանի հյուրանոցներից մեկի նկուղային հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։