Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Բաթումիում հանդիպել է Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի հետ։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու և UNESCO-ի հովանու ներքո Սևծովյան արվեստի միջազգային փառատոնի բացման շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են միջմշակութային համագործակցությանը, մասնավորապես գալիք տարի Երևան և Վանաձոր քաղաքներում Աջարիայի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը և դեսպանության հյուպատոս, խորհրդական Եվա Ահարոնյանը:



