
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ այդ օրը քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։
Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում.
Աբովյանի բաժին
Եղվարդի բաժին
Հրազդանի բաժին
Աշտարակի բաժին
Ապարանի բաժին
Արմավիրի բաժին
Վաղարշապատի բաժին
Մասիսի բաժին
Վեդիի բաժին
Արտաշատի բաժին
Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։
Կառույցից նաև տեղեկացնում են, որ ՄՔ ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղ․, 17/10) նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում։ ՆՔ և ՀՀ քաղաքացիության ստացման դիմումների համար կարող եք մոտենալ Դավթաշենի տարածքային բաժին (Տիգրան Պետրոսյան փողոցի 31/2)։