Երևանում բախվել են «Toyota»-ն, «Mitsubishi»-ն...

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շիրակի փողոցում՝ դեպի Աերացիա տանող ճանապարհին, բախվել են «Toyota», «Mitsubishi» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: 
 
Վիրավորներից մեկը ժամեր անց է դիմել հիվանդանոց: