Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Հմայակ Օ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 42-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:



