Երևանում 23-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցա...

Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն է: