Երևանում Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված մարտականի։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ընդգծելով, որ երիտասարդն ու կազմված փաստաթղերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։
Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։



