Բաքուն Երևանին կոչ է անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:
Հիշեցնենք. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ելույթով հանդես է եկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՔՊ-ի «Ապագա կա»-ից:



