Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հար...

Քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրուցյում տեղեկացրել է, որ նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցից Բորիս Ավագյանը չի զբաղեցնում այդ պաշտոնը.«Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բորիս Ավագյանը մեղադրել էր իշխանական պատգամավորներին գերիների հարցը մանիպուլացնելու մեջ.

«Երբ որ քաղաքացիներն ասում են՝ «բոլորս զբաղվում ենք գերիներով՝ ամեն օր», լավ արտահայտություն է, բայց քաղաքացիներն ուզում են մի քիչ ռացիոնալ տեղեկություն ստանալ, թե ինչ իրենք սպասեն։

Իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն պետական մնացած այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում։ Ձեր իրավասություններից ելնելով, եթե դուք տաք այդ հարցադրումները, ստանանք պատասխանները և կարողանաք ամփոփել այդ ինֆորմացիան և վերլուծեք, հնարավոր է և ավելի արագանա այն ռացիոնալ որոշումը, որը որ կարող է տեղի ունենա և թույլ տա, որ խնդիրը լուծված լինի և տղաները վերադառնան», -ասել էր Ավգյանը՝ պնդելով, որ իշխանական պատգամավորներից մեկի պնդումը, թե գերիների հարցով պետք է դիմել ՌԴ դեսպանին սխալ մոտեցում է:

Politik.am-ի Արցախի կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ Բորիս Ավագյանին իր զբաղեցրած պաշտոնից հեռանցելու որոշումը կայացվել է Երևանում: Երբ Ավագյանը ասուլիսի ընթացքում մեղադրել է իշխանական պատգամավորին Երևանից զանգել և մատ են թափ տվել Արայիկ Հարությունյանի վրա: Արցախի նախագահը վախից ազատել է Ավագյանին և խոսնակի բերանով հայտարարել, թե վաղուց էր նրան ազատել աշխատանքից:

Կարճ ժամանակա անց Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացրեցին, որ Բորիս Ավագյանը ազատվել է նաև ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից ևս.«Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների հմար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։