Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Սյունիքի...

Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ, Խդրանց, Աղվանի, Աճանան, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Եղեգ, Եղվարդ, Ուժանիս, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Նորաշենիկ, Շիկահող, Ներքին Հանդ, Ճակատեն, Շրվենանց, Սևաքար, Սյունիք, Սզնակ, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Օխտար, Ներքին Խոտանան, Սրաշեն, Անտառաշատ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։