Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shmahsyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Դավիթ Անհաղթ զբոսայգու հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը:



