Երևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ընդգծեց, որ նման խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունվարին կարծիք էր հայտնել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը պատրաստ կլինի 2028 թվականին։