Երևանի քաղաքապետարանը վերահսկիչ այցեր է կազմա...

Երևանի քաղաքապետարանը վերահսկիչ այցեր է կազմակերպում մանկապարտեզներին սնունդ ապահովող ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուշադրության կենտրոնում են նաև սանիտարահիգիենիկ պայմանները: 

«Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում:  Երևանյան նախակրթարաններում ներդրված է «Միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: 

Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի բարելավմանը և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: