Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապի...

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

«Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել՝ կերպարի համապատասխանության դիտումներին: 

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով», - նշված է հաղորդագրության մեջ։