Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել Արցախի Հանրապետությանը անկախության տոնի առթիվ.
«Առավոտյան Երևանի ավագանու անդամների հետ միասին մասնակցեցինք Արցախի Հանրապետության անկախության տոնական երթին։
Շատ կարևոր է, որ Երևանի օրերը Արցախում համընկեցին մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ։
Շնորհավորում եմ բոլորիս՝ ազատ Արցախի անկախության տոնի կապակցությամբ»:



