ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից հնարավոր ելքի վերաբերյալ։ «Մենք երբեք կասկածի տակ չենք դնում ցանկացած սուվերեն երկրի արտաքին քաղաքական որոշումները։ Դա ամբողջությամբ վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ, մեզ չի կարող չանհանգստացնել ՀՀ իշխանության ուլտիմատիվ, վիրավորական և կոնտրպրոդուկտիվ հռետորաբանությունը։ Կարծում են անթույլատրելի է ՀԱՊԿ-ի հանդեպ այդպիսի վերաբերմունքը։ Անհասկանալի է ՀՀ էլիտաների մի մասի ՀԱՊԿ էֆֆեկտիվության քննարկումը այդ կազմակերպությունից դուրս՝ երբ բոլոր հնարավոր անհրաժեշտ գործիքները կան։
ՀԱՊԿ-ը ինքը պատրաստ է և բաց է այդ քննարկման համար։ Շատ ռիսկեր հնարավոր էր զսպել, եթե ՀՀ իշխանությունը համաձայնվեր ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը։ Դրա փոխարեն նրանք հրավիրեցին ԵՄ դիտորդներին, որոնք ոչ այնքան պաշտպանում են ՀՀ սահմանները, որքան դիտորդության քողի ներքո հետախուզական տվյալներ են հավաքում հարևան երկրների վերաբերյալ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի, Իրանի։ Հիանալի հասկանում ենք Արևմուտքի ճնշման աստիճանը ՀՀ վրա՝ ձգտելով խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու այն օգտագործել որպես պլացդարմ ընդդեմ մեր երկրի։
Երևանի նման քաղաքականության շարունակությունը կարող է անուղղելի հարված հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, կարող է լուրջ վտանգներ ստեղծել երկրի սուվերենության համար, կազդնի նրա սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այս ամենը հիմնված է փորձագիտական կարծիքի վրա։ Մեր մասով դողում ենք ՀՀ հարաբերությունների վրա։ Եթե Երևանը խելամիտ համարի մեգաֆոնային դիվանագիտությամբ զբաղվել, մենք էլ կմեկնաբանենք դրանք, բայց պետք է օգտագործել եղած գործիքակազմը երկկողմ խողովակներով»,- հայտարարել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։



