Երևանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել և մասնակցում է այսօրվա հանրահավաքին։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ ըստ տեղեկությունների՝ ոստիկաններ են նստեցրել նրանց կողքին»,- ասաց նա։



