
2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը: Այս մասին հիշեցնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
- Տրանսպորտային քարտ
- Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)
- Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
- Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից
- Telcell սպասարկման կետերից
- Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում՞
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ: