Երևանի մանկապարտեզները համալրվում են նոր գույ...

Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների համար ձեռք է բերվել խոհանոցային և կենցաղային նոր տեխնիկա՝ սալօջախ, սառնարան, լվացքի մեքենա: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը: 

Բացի այդ, երեխաների զարգացումը ապահովելու նպատակով 40 մանկապարտեզում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր: 

Ձեռք են բերվել նաև զարգացնող խաղեր և ուսուցողական գրքեր: 

Այս նպատակով 2020 թվականից մինչ օրս ծախսվել է շուրջ 450 մլն դրամ: