Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը չի նշանա...
Խաղաղության պայմանագիրը չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում։ Այս մասին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Trend-ը։
 
Նրա նշել է, որ իբր Ադրբեջանն է խաղաղ համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը։
 
«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն այստեղ:  Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական բաներ։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»,- ասել է արտգործնախարարը։