Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսայ...

2025 թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին ժամը 05։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի:

Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից, ընդգծելով, որ հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով: