
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը կարծում է, որ Երևանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Բաքուն շահագրգռված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ պատրաստ է բանակցությունների ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա», - ասել է Մուստաֆաևը:
Նրա խոսքով՝ Բաքուն եւ Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում: