Երևանի դպրոցներում ուսուցիչներին հորդորել են...

Oragir.News-ը գրում է․

Մամուլում հրապարակվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին յոթնյակը։ Ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը, երկրորդ տեղում Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է։ Վեցերորդ համարի ներքո էլ հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Խաչատրյանն ակտիվ աշխատանքներ է տանում ուսումնական հաստատություններում, որպեսզի Երևանի դպրոցների աշխատակիցները քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Մեզ ահազանգած ուսուցիչներից մեկն ասաց, որ իրեն և մյուս ուսուցիչներին տնօրենն ասել է անպայման մասնակցել ընտրություններին և հորդորել՝ քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին։ Ուսուցիչը խոստացավ մեզ նաև տրամադրել տնօրենի հետ ունեցած խոսակցության ձայնագրությունը։

 Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Մարգարիտ Խաչատրյանի հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին