Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման դ...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով օգոստոսի 10-ին առաջադրման դիմում են ներկայացրել առաջին երկու կուսակցությունները. նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: