«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Երևանի ավագանիում քննարկված անվանափոխության նախագծերին՝ ընդգծելով, որ ավագանու «Լույս» խմբակցությունն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնը չեն: Պետունցը, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Երեկ Երևանի ավագանիում քննարկված անվանափոխության նախագծերը բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Մամուլում երեկ և այսօր այն տարածվում է որպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնություն։
Սույնով ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բաղկացած է երկու քաղաքական միավորներից՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունից և Հանրապետություն կուսակցությունից։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է հանդիսանում ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ուստի անվանափոխության քննարկված նախագիծը Լուսավոր Հայաստանինը չէ»։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանին քննարկում էր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ Երևանի երկու փողոցների և մեկ պողոտայի անվանափոխության հարցը: Նախգծերից մեկն ընդունվեց՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի:



