Երևանի ավագանին ավելի քան 11 մլն դրամ կտրամադ...

Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղին և Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղին գումար հատկացնել Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից:

 Այդ գյուղերում բարեփոխումներ իրականացնելու համար ընդհանուր առմամբ կտրամադրվի ավելի քան 11 մլն ՀՀ դրամ: «Հակառակորդի հետ ամենամեծ սահմանն ունեցող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու եւ տեղադրելու նպատակով՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 3 մլն ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:

Նախագծով առաջարկվում է նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 8 մլն 622 հազար ՀՀ դրամ»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը: Որոշումն ընդունվեց 33 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: