«Երևանի Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» Բ...

Այսօր ՀՀ Սնանկության դատարանում դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ կայացավ «Երևանի Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին դատական առաջին նիստը:

«Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի փաստաբան Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ը հրաժարվել է վճարել 120 մլն դրամի գումար, իսկ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանն էլ նշեց, որ իրենք չեն ընդունում ներկայացված պահանջը:

Վերջինս առաջարկեց հրավիրել ևս մեկ դատական նիստ, որպեսզի դիմող կողմը հիմնավորի 120 մլն դրամի պահանջը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 14:30-ին ՀՀ սնանկության դատարանում՝ դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ։