Երևանի 28 փողոցներում հենասյուներով անցնող հա...

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան և Հանրապետություն փողոցներում: Նախագծի շրջանակում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում LED լուսատուներով: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է: