Երևանցիներին անհանգստացնող խնդրիներին կարող ե...

Ֆեյսբուք սոցիալական կայքում քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Այդինյանը ստեղծել է խումբ՝ «Զարգացող Երևան» անվամբ, որի նպատակն է վեր հանել քաղաքի այն խնդիրները, որոնց հանդիպում են քաղաքացիները ամեն օր։ Էջում, որպես նպատակ, նշված է․«Խումբը ստեղծված է աջակցելու Երեւանի կայուն զարգացմանը՝ բոլորիս կողմից վեր հանելով քաղաքի խնդիրները, դիտարկելով հնարավոր լուծումներ, գտնելով համապատասխան եւ պատշաճ ուղիներ լուծելու դրանք:

Տրանսպորտ եւ երթեւեկություն, աղբահանություն, հասարակական տարածքներ, խոտածածկ տարարծքներ, բնակելի տարածքներ, զարգացման ծրագրեր, կոմունալ տնտեսություն. կարող եք կիսվել բոլոր այն թեմաներով, որոնք ձեզ անհանգստացնում են, քննարկել դրանք համաքաղաքացիների, պաշտոնատար անձանց, որոշակի գիտելիքների, գործիքակազմի տիրապետող անձանց հետ: 
Ապահովելու համար խմբի մասշտաբների անընդհատ մեծացումը եւ այդպիսով խնդիրներն ավելի լսելի դարձնելը՝ խնդրում ենք հետեւել խմբի կանոններին, որոնք հակիրճ ներկայացված են կանոնների բաժնում»: