Երևան ուղևորվող ինքնաթիռում ծուխ է լցվել․ կան...
«Շերեմետևո» օդանավակայից Երևան ուղևորվող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ տարհանման ժամանակ 8 մարդ է տուժել։

Ուղևորներից 2-ը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի վնասվածքներ կան: Ուղևորներին ավելի ուշ տեղափոխել են Հայաստան, սակայն միջադեպից հետո 28 հոգի հրաժարվել է թռիչքից, փոխանցում է RIA Novosti-ն։

Ուղևորներից մեկի խոսքերով՝ ինքնաթիռը արագություն հավաքելիս է եղել, երբ սրահում ծուխ է լցվել։ Մարդկանց մոտ խուճապ է առաջացել, սակայն օդաչուն ճիշտ է կողմնորոշվել, ինքնաթիռը ժամանակին կանգնեցրել է և ուղևորներին արագ տարհանել են։