Երևան-Սևան ճանապարհին «Mercedes Sprinter»-ը բ...

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։