Կարող եմ վստահեցնել ձեզ, որ ոչ ոք մատների վրա չի «ֆռռացնում» ԱՄՆ նախագահին: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը՝ Թրամփին ՌԴ-ից մանիպուլացնելու պնդումների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ ոչ ոք մատների վրա չի «ֆռռացնում» ԱՄՆ նախագահին։ Նա բավականին իրատեսորեն է գնահատում իրավիճակը»,- հայտարարել է նա iHeart-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով հանրապետական սենատոր Թոմ Թիլիսի կողմից ամերիկացի նախագահի հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե ռուսները «նրան մատների վրա «ֆռռացնում» են, ինչպես ուզում են»։
Բացի այդ, Վենսն աջակցել է ռուսական դիզելային վառելիքից պատժամիջոցները հանելու որոշմանը, որովհետև դա թույլ կտա նվազեցնել վառելիքի բարձր գներին բախված ամերիկացի ֆերմերների և սպառողների ծախսերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքներով Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է դիզելի վերաբերյալ մասշտաբային պայմանավորվածության մասին։ Դրա համար Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներից բացառություն է թողարկել, որը գործում է մինչև ապրիլի 7-ը։
Բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի կառավարությունը մասնակիորեն հանել է դրա արտահանման արգելքը։ Նովակի խոսքով՝ հոկտեմբերին Մոսկվան պատրաստ է ամերիկյան և համաշխարհային շուկա մատակարարել 300,000 տոննա դիզել, նոյեմբերին՝ ևս 500,000, իսկ դեկտեմբերին՝ մինչև մեկ միլիոն։ Ինչպես նշել է Թրամփը, գործարքն անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ամբողջ աշխարհին։



