Մարտի 12-ին, ժամը 21։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող խաղատներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երկու քաղաքացի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։54-ին, մարվել՝ 23։06-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։



