Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ:
Հայաստան իր այցելության շրջանակներում, Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից: