Երևան-Աբովյան ճանապարհին «Nissan»-ը դուրս է ե...

Ապրիլի 6-ին, ժամը 23։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: