Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն։ Այս մասին նա հայտարարել է Չեչնիայի բնակիչների հետ ուղիղ կապով շփման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Կադիրովին հարցրել են, թե ինչ է նախընտրում՝ երկրորդ կին ունենալ, թե՞ հանգիստ կյանք վարել։
«Չորս... Երկու կին ունենալը նշանակում է, որ իսկական տղամարդ ես: Երեքը լավ է, չորսը՝ երջանկություն: Ահա թե ինչ է ասել մեր մարգարեն», - պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:
Նա նաև խոստովանել է, որ սիրում է «այս կյանքը և գեղեցիկ կանանց», սակայն մնում է «խորապես կրոնական» մարդ: