Երեկվա բախումներից հետո 5 քաղաքացի ու 6 ոստիկ...

Պարզվում է երեկ՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարական 3-րդ մասնաշենք արգելելուց հետո ոստիկանության ու ցուցարաների միջև սկսված հրմշտոցից ու բախումների հետևանքով 5 քաղաքացի ու  6 ոստիկան է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուժջեի կատարողականի քննարկման հրավիրված փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն է հայտնել՝ լրագրողներին:  Հարցին, ինչու են մարզերից մեկ ամիս շարունակ ոստիկանական ուժեր կենտրոնացվոմ Երևանում, փոխոտիկանապետը երևույթը նորմալ է համարել:

 Քանի որ Երևանում տեղի են ունենում հանրահավաքներ, զանազան ակցիաներ, հետևաբար կարող են մարզերից Երևան այո ոստիկաններ  գործուղվել,   հասարակական կարգն ու անվտանգություն ապահովելու համար ուժեղացված  ծառայությունն է գնում: